Որո՞նք են կորոնավիրուսի նոր շտամի ախտանիշները

8 փետրվարի, 2021  15:46

Կորոնավիրուսով վարակման հիմնական ախտանիշներն են ջերմությունը, հազը, համի կամ հոտառության կորուստը: Կորոնավիրուսի նոր շտամը, որն առաջին անգամ գրանցվել էր Մեծ Բրիտանիայում, նույն ախտանիշներով է արտահայտվում: Այս մասին գրում է Express-ը` վկայակոչելով դեղագործ Հուսեյն Աբդեհին:

Մասնագետի խոսքով` եթե մարդը չոր հազ, մի քանի շաբաթ անընդմեջ առանց որեւէ պատճառի հոգնածության, համի կամ հոտի փոփոխությունների (կամ դրանց ամբողջական կորստի), ինչպես նաեւ բարձր ջերմաստիճանի է բախվում, ապա անհրաժեշտ է ինքնուրույն մեկուսանալ եւ կորոնավիրուսի թեստ հանձնել, քանի որ այս ախտանիշները կարող են վկայել վարակի մասին եւ նշանակություն չունի, թե որ շտամով:

Բժշկին շտապ դիմելու պատճառների թվում մասնագետը նշել է այնպիսի ախտանիշները, ինչպիսիք են կրծքավանդակի ցավը, շնչառության հետ կապված խնդիրները, խոսելու կամ շարժվելու անկարողությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում