• Latest news

Ռուս գիտնականները մշակել են մալարիայի ախտորոշման առաջին ՊՇՌ թեստը

29 մարտի, 2021  15:23

«Ռոսպոտրեբնադզորի» (Ռուսաստան) Համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները մշակել են մալարիայի ախտորոշման առաջին ՊՇՌ թեստը:

Գերատեսչության կայքում հաղորդվում է, որ թեստն ունի բարձր վերլուծական զգայունություն՝ թույլ տալով խնդիրը հայտնաբերել նույնիսկ վարակման ցածր մակարդակում, ինչպես նաեւ հիվանդության գաղտնի շրջանում եւ առաջին փուլում:

Նոր մեթոդը թույլ կտա խուսափել արյան վատ որակի դեղամիջոցների դեպքում մանրադիտակային անալիզի կեղծ դրական արդյունքներից, հայտնում է Rg.ru-ն:

Նշենք, որ ամեն տարի աշխարհում գրանցվում է վարակման մոտ 250 մլն նոր դեպք եւ մալարիայի հետեւանքով մահվան շուրջ կես միլիոն դեպք: Առավել խոցելի են մինչեւ 5 տարեկան երեխաները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll