Սնդիկից թունավորում. 6 ախտանիշ, որոնք ձեր ուշադրության կարիքն ունեն

4 ապրիլի, 2021  11:22

Սնդիկի ազդեցությունը կարող է լուրջ առողջական խնդիրների հանգեցնել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ սնդիկի գոլորշին շնչելը վնասակար ազդեցություն ունի նյարդային, մարսողական եւ իմունային համակարգի, թոքերի եւ երիկամների վրա: Ավելին, այս նյութի ազդեցությունը կարող է ճակատագրական լինել:

Մասնագետների կարծիքով՝ սնդիկից թունավորման հետեւանքները կախված են այն կոնցենտրացիայից, որ ստանում են սնդիկ պարունակող տարբեր միացությունները շնչելուց, կուլ տալուց կամ մաշկի վրա ազդեցությունից:

Ըստ ԱՀԿ մասնագետների՝ կան մի շարք նշաններ, որոնք ցույց են տալիս, որ մարդը ենթարկվել է վնասակար քիմիական նյութի ազդեցության: Ահա սնդիկից թունավորման որոշ ախտանիշներ.

Սարսուռ Անքնություն Հիշողության կորուստ Նյարդամկանային էֆեկտներ Գլխացավ Կոգնիտիվ-շարժողական խանգարումներ

Հաշվի առնելով սնդիկի ազդեցության հետ կապված ռիսկերը, մասնագետները խորհուրդ չեն տալիս տանը հին ջերմաչափեր կամ սնդիկ պարունակող բարոմետրեր պահել: Ավելի լավ է դրանք փոխարինել նորերով, որոնք չեն պարունակում վնասակար քիմիական նյութ:

Սնդիկի թունավորումից խուսափելու այլ օգտակար խորհուրդներ.

Աշխատեք զգուշորեն վարվել եւ վերացնել սնդիկ պարունակող իրերը, ինչպիսիք են ջերմաչափերը եւ լյումինեսցենտային լամպերը։ Փոշեկուլով մի մաքրեք պատահաբար թափված սնդիկը: Սովորեցրեք երեխաներին ձեռք չտալ արծաթագույն հեղուկին: Ճիշտ վերացրեք հին դեղերը, որոնք նույնպես կարող են սնդիկ պարունակել: Սնդիկ պարունակող դեղդամիջոցները հեռու պահեք երեխաներից:

Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները հղի կանանց եւ փոքր երեխաներին խորհուրդ են տալիս խուսափել ձկների որոշակի տեսակների օգտագործումից եւ ձկների ընդհանուր ընդունումը սահմանափակել շաբաթական երկու անգամով: Բանն այն է, որ ձկների որոշ տեսակներ, հատկապես ավելի խոշորներն ու գիշատիչները, ունակ են սնդիկը կենտրոնացնել իրենց հյուսվածքներում: Մարդիկ, թունավորումից խուսափելու համար, այդպիսի ձուկ պետք է ուտեն ոչ ավելի, քան շաբաթը մեկ անգամ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում