Որո՞նք են սրտի կաթվածի թաքնված ախտանիշները

5 ապրիլի, 2021  11:25

Որոշ թաքնված ախտանիշներ կարող են վկայել սրտի կաթվածի մասին, պնդում են Բրիտանական սրտի հիմնադրամի մասնագետները: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Express-ը:

Մասնագետների կարծիքով՝ սրտի կաթվածի մասին կարող է վկայել տեւական դիսկոմֆորտը կրծքավանդակի հատվածում, որը տարածվում է պարանոցի, մեջքի, ձեռքերի կամ ստամոքսի վրա: Այս խնդրի մասին կարող են վկայել նաեւ սրտխառնոցը, հեւոցը կամ գլխապտույտը:

Մոտալուտ սրտի կաթվածի մասին կարող են վայել նաեւ վախի կամ անհանգստության զգացումը, խուճապային հարձակումները:

Մասնագետների կարծիքով՝ սրտի կաթվածի ախտանիշները կարող են մի քանի օր անհանգստացնել մարդուն կամ հանկարծակի հայտնվել: Եվ ցանկացած նման ախտանիշի դեպքում խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ՝ չհուսալով, որ ամեն ինչ ինքնստինքյան կանցնի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում