Գիտնականները գլխուղեղի մեջ «թեժ կետեր» են հայտնաբերել, որոնք կարող են քաղցկեղի նշաններ լինել

15 ապրիլի, 2021  11:19

Գիտնականները գլխուղեղի մեջ «թեժ կետեր» են հայտնաբերել, որոնք կարող են քաղցկեղի նշաններ լինել: Այս մասին ասվում է Neuro-Oncology Advances ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ հետազոտության հեղինակները պարզել են, որ արյունատար անոթների շուրջ կան բջիջների կուտակումներ, որոնք որոշում են վայրերը, որտեղ ուռուցքները կարող են չարորակ լինել:

Տվյալ հետազոտությունը մեծ նշանակություն ունի, քանի որ դրա ընթացքում ստացված տվյալները կարող են հնարավորություն տալ մեծ հավանականությամբ պարզել, թե երբ է գլխուղեղի ուռուցքը չարորակ դառնում:    

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում