Ո՞ր մթերքներն են օգտակար տղամարդկանց առողջության համար

21 ապրիլի, 2021  13:14

Ո՞ր մթերքներն են օգտակար տղամարդկանց առողջության համար, պատմում են ամերիկացի սննդաբանները:

Ինչպես հայտնում է Eat This, Not That!-ը, սննդաբան Քերի Հանսը կարծում է, որ տղամարդկանց սննդակարգում պետք է ներառել նուշը:

«Դա մագնեզիումի հիանալի աղբյուր է: Իսկ հետազոտությունների նախնական տվյալներով՝ մագնեզիումի պակաս ունեցող տղամարդկանց մոտ տեստոստերոնի ցածր մակարդակ է լինում: Մագնեզիումն անհրաժեշտ է սրտի եւ արյունատար անոթների առողջության համար, նպաստում է մկանների եւ նյարդերի նորմալ գործունեությանը»,-ասել է մասնագետը:

Սննդաբան Էմի Շապիրոն խորհուրդ է տալիս տղամարդկանց լիկոպինով հարուստ մթերքներ ուտել, օրինակ՝ լոլիկ:

Սննդաբան Քրիսթի Բրիսեթի խոսքով՝ շագանակագեղձի քաղցկեղն ամենից հաճախ զարգանում է ճարպակալմամբ տառապող տղամարդկանց մոտ: Այդ դեպքում ավելի լավ է շատ մրգեր եւ բանջարեղեն օգտագործել, մասնավորապես, հապալաս:

Սննդաբաններ Լիզի Լաքաթոսն ու Թեմի Լաքաթոսը տղամարդկանց խորհուրդ են տալիս հաճախ սարդինա օգտագործել վնասակար բիֆշտեքսի եւ բեկոնի փոխարեն:

Այլ մասնագետներ խորհուրդ են տալիս ուտել սպանախ, յոգուրտ, կարտոֆիլ, ավոկադո, ձմերուկ, ինչպես նաեւ օրական մեկ բաժակ կարմիր գինի խմել:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում