Վերամշակված սննդամթերքը խոչընդոտում է երեխաների կմախքի զարգացմանը. հետազոտություն

21 ապրիլի, 2021  15:13

Գերմշակված սննդամթերքը կապված է երեխաների մոտ ոսկորների որակի նվազեցման հետ, պարզել են Երուսաղեմի համալսարանի մասնագետները:

Ինչպես գրում է Medical Express-ը, ուլտրավերամշակված մթերքներն անցնում են մշակման մի քանի փուլ:

Նման մթերքների մշտական օգտագործումը կապված է ճարպակալման, բոլոր տարիքի անձանց մոտ հոգեկան եւ մետաբոլիկ խնդիրների հետ: Այդ մթերքները կարող են բացասական ազդել նաեւ աճող օրգանիզմի կմախքի վրա:

Գիտնականներն օգտագործել են լաբորատոր մկների, որոնց կմախքները գտնվել են զարգացման հետէմբրիոնալ փուլում: Կրծողները, որոնց ուլտրամշակված մթերքներ են տվել, տառապել են աճի ձգձգումից, ինչը բացասական է ազդել նրանց ոսկորների ամրության վրա:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում