Oմեգա-3 ճարպաթթուներ օգտագործելը կարող է վտանգավոր լինել մի խումբ մարդկանց համար, պնդում են ամերիկացիգիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել է European Heart Journal — Cardiovascular Pharmacotherapy ամսագրում:
Ձկան յուղը սովորաբար նշանակում են սրտանոթային հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար, սակայն, գիտնականների խոսքով, որոշ պացիենտների կարող է սադրել թարթող առիթմիա:
Գիտնականների տվյալներով՝ մարդկանց համար, որոնց մոտ արյան մեջ լիպիդների բարձր մակարդակ է, օմեգա-3 չհագեցած ճարպաթթուները կարող են հանգեցնել նախասրտերի դեֆիբրիլյացիայի:
Ըստ վիճակագրության՝ այդ հիվանդություններով մարդկանց մոտ 5 անգամ մեծ է կաթվածի ռիսկը:
Հետազոտության համար մասնագետները 2-7,4 տարի հետեւել են 50 277 պացիենտի, որոնք ստացել են ձկան յուղ կամ պլացեբո: Սննդային հավելումներում օմեգա-3-ը տատանվել է: Այդպիսով, գիտնականներին հաջողվել է հաստատել միանշանակ կապը այդ հավելումի եւ առիթմիայի զարգացման միջ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում