Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բնակչության մոտ 0.1 տոկոսը

4 մայիսի, 2021  11:20

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բնակչության մոտ 0.1 տոկոսը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ամերիկահայ վիրաբույժ Շանթ Շխրտումյանը:

Նրա խոսքով, այս թիվը շատ ցածր է՝ այլ երկրների համեմատ: Օրինակ, Իսրայելում բնակչության մոտ 60 տոկոսն արդեն պատվաստված է: Ադրբեջանում պատվաստվածների տոկոսը հասնում է 9-ի, Թուրքիայում՝ 16-ի, ՌԴ-ում՝ 8.5-ի, Վրաստանում՝ 1.1-ի:

Իսկ ամբողջ աշխարհում, մասնագետի խոսքով, սպառվել է արդեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մոտ 1 մլրդ դեղաչափ, եւ մոլորակի բնաչության մոտ 7 տոկոսն արդեն պատվաստված է:

Հայաստանում, Շանթ Շխրտումյանի խոսքով, պատվաստվողների թիվը վերջին օրերին սկսել է աճել, բայց դեռ մեծ աշխատանք կա կատարելու: Նրա խոսքով, պատվաստումները պանդեմիայից միակ ռեալ ելք են, միակ հնարավորությունը՝ նորմալ կյանքին վերադառնալու համար: Եթե ավելի շատ մարդ պատվաստվի եւ պաշտպանություն ստանա վարակից, ամեն առավոտ մենք այլեւս չեն լսի լուրեր այն մասին, որ նախորդ օրվա ընթացքում 20-30-40 հոգի Հայաստանում մահացել է կորոնավիրուսային վարակից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում