Կորոնավիրուսի դեմ մեկ բաղադրիչ ունեցող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը գրանցել են Ռուսաստանում

7 մայիսի, 2021  14:07

Կորոնավիրուսի դեմ մեկ բաղադրիչ ունեցող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը գրանցել են Ռուսաստանում:

Դրա արդյունավետությունը կազմել է 79,4% պատվաստումից 28 օր անց:

«Սպուտնիկ Լայթը» մեկ անգամ են ներարկում:

Համաձայն հետազոտությունների՝ IgG հակագեն հակամարմիններ են արտադրվել 28-րդ օրը 96,9% կամավորների մոտ:

Հիշեցնենք, որ «Սպուտնիկ Լայթը» «Սպուտնիկ V»-ի առաջին բաղադրիչն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում