Երեք հետճաշյա սովորություններ, որոնք բացասաբար են ազդում առողջության վրա

15 մայիսի, 2021  20:19

Շատերն ունեն հետճաշյա սովորություններ, որոնք հավանական վտանգ են ներկայացնում ընդհանրապես առողջության եւ մասնավորապես մարսողության համար: Ամենատարածվածների թվին են պատկանում հետեւյալները՝

Քուն՝ ուտելուց հետո

Մասնագետները խորհուրդ չեն տալիս կուշտ ճաշից հետո քնել: Բանն այն է, որ պառկած դիրքն ու քունը ինքնին խաթարում են մարսողական գործընթացը եւ բարդացնում սննդի տեղաշարժը մարսողական համակարգով: Բացի այդ, հետճաշյա քունը կարող է հանգեցնել գազերի ու փորկապության առաջացման: Ուստի, նույնիսկ եթե շատ եք ուզում քնել ուտելուց հետո, փորձեք դա չանել:

Թեյ՝ ուտելուց հետո

Մասնագետները խորհուրդ են տալիս նաեւ հրաժարվել ուտելուց հետո թեյ խմելուց: Բանն այն է, որ թեյի բոլոր տեսակները խանգարում են որոշակի սննդանյութերի եւ հանքանյութերի յուրացմանը, իսկ սակավարյունության հակում ունեցող մարդկանց մոտ թեյը կարող է 87%-ով նվազեցնել երկաթի յուրացումը: Բացի այդ, ըմպելիքն ունի pH-ի ցածր մակարդակ, ինչը, ըստ հեղինակի, բացասաբար է ազդում սպիտակուցների ու ճարպերի մարսման գործընթացի վրա:

Սպորտ՝ ուտելուց հետո

Ուտելուց հետո մարզվելը նույնպես վատ գաղափար է: Ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը թույլ չի տա օրգանիզմին ճիշտ աշխատել, ինչը կարող է հանգեցնել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են մարսողության խանգարումը, ստամոքսի ցավը, այնուհետեւ՝ մարսողական համակարգի խանգարումը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում