Ինչո՞վ են վտանգավոր թթու եւ մարինացված վարունգները

4 հունիսի, 2021  15:25

Մեկ թթու վարունգը կարող է պարունակել մինչեւ 66 տոկոս նատրիում , որն անհրաժեշտ է մարդուն:

Այս մասին հայտնել է սննդաբան Ջեյ Քովինը:

«Սակայն մեկ վարունգով սահմանափակվելը հեշտ չի լինի, քանի որ դրանք շատ համեղ են: Դրա պատճառով օրգանիզմը ավելորդ աղ է ստանում, ինչը վնաս է առողջությանը»,-ասել է նա:

This, Not That! -ի հաղորդմամբ՝ չափից դուրս աղի օգտագործումը կարող է հանգեցնել արյան ճնշման բարձրացման եւ երիկամների հետ կապված խնդիրների:

Բացի այդ, աղի սնունդը մեծացնում է ախորժակը: 

Հարկ է նաեւ նշել, որ մարինացված վարունգը քիչ կալորիա է պարունակում: Այնուամենայնիվ, աղի եւ մարինացված վարունգը չեն կարող փոխարինել թարմ վարունգին:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում