Պատվաստված մարդիկ ավելի հազվադեպ են կորոնավիրուսով վարակում մյուսներին

11 հունիսի, 2021  15:31

Պատվաստված մարդիկ ավելի հազվադեպ են կորոնավիրուսով վարակում մյուսներին: Այս մասին ասվում է իսրայելցի մասնագետների նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nature Medicine ամսագրում:

Իսրայելում զանգվածային պատվաստումները սկսել են 2020 թվականի դեկտեմբերից:

Գիտնականներին հետաքրքրել է՝ ինչպես է փոխվում դրական ՊՇՌ-թեստերի քանակը տարբեր համայնքներում որոշակի ժամանակահատվածում: Պարզվել է, որ պատվաստվածների թիվ մեծացման դեպքում դրական թեստերի թիվը երկու անգամ կրճատվել է:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում