Ինչպե՞ս համեղ ուտել եւ նիհարել. սննդաբանի խորհուրդները

15 հունիսի, 2021  13:24

Ավելորդ քաշից ազատվելու համար պետք չէ քաղցած մնալ կամ անհամ ուտելիքներ ուտել:

Սննդակարգը կարելի է դարձնել ավելի տարբերվող, համեղ, պնդում է նուտրիցիոլոգ Նմամի Ագարվալը:

Նա խորհուրդները հրապարակել է DoctorNDTV-ն:

Մասնագետի խոսքով՝ շատ դիետաներ արագ հոգնեցնում են, այդ պատճառով պետք է տարբերվող դիետաներ ընտրել:

Այլապես դիետա պահողը կթողնի այն եւ չի հասնի իր նպատակին:

Մասնագետը «ձանձրալի» դիետաները խորհուրդ է տալիս համադրել տարբեր համեմունքներով:

Նա խորհուրդ է տալիս ձեռքի տակ ունենալ իմբիր, սխտոր, սեւ պղպեղ եւ չիլի:

Բացի այդ, Ագարվալը խորհուրդ է տալիս օգտագործել պեստո սոուսը, կաթնաշոռ, իմբիրասխտորային պաստա եւ այլն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում