• Latest news

Գիտնականները բացահայտել են շիզոֆրենիայի հիմքում ընկած բջիջների գենետիկական առանձնահատկությունները

24 մայիսի, 2024  08:39

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ շիզոֆրենիան աշխարհում ազդում է մոտավորապես 24 միլիոն մարդու կամ 300 մարդուց 1-ի վրա:

Շիզոֆրենիան բարդ հիվանդություն է` տարբեր դրսևորումներով, և այս հոգեկան խանգարման բազմազան բնույթը հատկապես դժվար է դարձնում այս հիվանդության առաջացման մեխանիզմների և հետագա արդյունավետ բուժման մշակումը:

Science ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրության մեջ McLean Hospital-ի հետազոտողների թիմը լայնածավալ գենետիկ և բջջային վերլուծություն է կիրառել՝ նոր լույս սփռելու շիզոֆրենիայի հիմքում ընկած բարդ մոլեկուլային մեխանիզմների վրա: Նրանց նոր աշխատանքը ցույց է տալիս, թե ինչպես են գեները, որոնք մեծացնում են շիզոֆրենիայի զարգացման ռիսկը, ազդում ուղեղի հատուկ բջիջների վրա:

Նոր հետազոտության համար թիմը կատարել է մարդու նախաճակատային կեղևի տրանսկրիպտոմիկ փոփոխությունների համապարփակ միաբջջային վերլուծություն՝ հետազոտելով հետմահու ուղեղի հյուսվածքը երկու առանձին խմբերի՝ 140 մարդուց: Նրանց անալիզները ներառել են ավելի քան 468000 բջիջ: Նրանք բացահայտել են աննախադեպ տեղեկատվություն շիզոֆրենիայի բջջային հիմքերի մասին՝ կապելով գենետիկ ռիսկի գործոնները հատուկ նեյրոնային պոպուլյացիաների հետ:

Նոր հետազոտությունը ենթադրում է պոտենցիալ կապ շիզոֆրենիայի պաթոլոգիայի և այնպիսի գործընթացների միջև, ինչպես նեյրոզարգացումը, սինապտիկ ազդանշանը և տրանսկրիպցիոն կարգավորումը, ներառյալ տրանսկրիպցիոն հիմնական կարգավորիչները, որոնք կապված են ինչպես շիզոֆրենիայի, այնպես էլ նյարդային զարգացման խանգարումների հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է