Հեպատիտ A-ի ախտանիշները. ի՞նչ պետք է իմանալ

2 օգոստոսի, 2021  21:33

Դեղնախտը, վատառողջությունը, ջերմությունը, ախորժակի նվազումը, զզվանքը եւ լուծը կարող են վկայել հեպատիտ Ա-ով վարակման մասին: Այս մասին «Գովորիտ Մոսկվա»-ին տված հարցազրույցում հայտնել է լյարդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Սերգեյ Բացկիխը:

Նրա խոսքով՝ բնակչության 63 տոկոսը բախվում է հեպատիտ A-ին:

«Վիրուսային հեպատիտ A-ն եւ E-ն տարբերվում են վիրուսային հեպատիտ B-ից, C-ից եւ դելտայից: Դրանք փոխանցվում են սկզբունքորեն այլ կերպ՝ ջրի, սննդի եւ կեղտոտ ձեռքերի միջոցով: Հեպատիտի բարձր հաճախականությունը հարուցիչի փոխանցման ֆեկալ-բերանային ճանապարհով վկայում է կյանքի ոչ այնքան լավ որակի, ջրի ցածր որակի եւ պատվաստման անբավարար մակարդակի մասին»,-ասել է բժիշկը:

Նա հավելել է, որ ինկուբացիոն շրջանից հետո, որը կարող է տեւել մի քանի օրից մինչեւ մի քանի շաբաթ, սուր վիրուսային հեպատիտ A է զարգանում, որի ընթացքում հիվանդը հատկապես վարակիչ է:Ամենից հաճախ հեպատիտ A-ն կարող է տարածվել այն շրջաններում, որտեղ ջրամատակարարման հետ կապված խնդիրներ կան, օրինակ՝ Հյուսիսային Կովկասի եւ Վոլգայի տարածաշրջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում