Հայաստանում շրջանառվում է կորոնավիրուսի «Դելտա» շտամը. գրանցվել է վարակման 25 դեպք

2 օգոստոսի, 2021  13:41

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, Հայ–ռուսական Սլավոնական համալսարանը և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը միասին  իրականացրել են COVID-19-ի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Ընդհանուր վերցված 30 նմուշից 4-ում հայտնաբերվել է բրիտանական շտամը, իսկ 25-ում՝ «Դելտա» շտամը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում