Կա՞ արդյոք կապ կոֆեինի օգտագործման եւ D վիտամինի պակասի միջեւ

27 սեպտեմբերի, 2021  16:32

Կոֆեինի օգտագործումը կարող է ազդել մարդու օրգանիզմի՝ D վիտամինը յուրացնելու կարողության վրա։ Այս մասին նախազգուշացնում է գիտնականների միջազգային խումբը, գրում է Eat this! Not That! պորտալը։

Նոր հետազոտության հիմքում ընկած են ամերիկյան National Health and Nutrition Examination Survey ծրագրի սոցիալական հետազոտության 30-47 տարեկան 13 000 մասնակցի տվյալները։ Ուսումնասիրելով նրանց տվյալները՝ Չինաստանի եւ Բրազիլիայի մասնագետները եկան այն եզրակացության, որ որքան ավելի շատ են մարդիկ կոֆեին օգտագործում, այնքան ավելի բարձր է D վիտամինի պակասի ռիսկը։

Ընդ որում՝ հայտնի չէ, թե ինչպես է կոֆեինն ազդում տարեց մարդկանց D վիտամինի մակարդակի վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում