Moderna պատվաստանյութը արդեն վաղը հասանելի կլինի պոլիկլինիկաներում ու ամբումատորիաներում

7 հոկտեմբերի, 2021  12:13

Moderna պատվաստանյութի բաշխման գործընթացը այսօր արդեն մեկնարկել է: Վաղվանից պատվաստանյութն արդեն հասանելի կլինի պոլիկլինիկաներում ու ամբումատորիաներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, պատվաստանյութի 50 000 դեղաչափը նախատեսված է 25 000 մարդու համար, եւ այն պացիենտները, ովքեր կստանան առաջին դեղաչափը, հետագայում կստանան նաեւ երկրորդը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում