• Latest news

Ֆինլանդիան դադարեցնում է Moderna-ով երիտասարդ տղամարդկանց պատվաստումները

7 հոկտեմբերի, 2021  16:17

Ֆինլանդիան դադարեցրել է Moderna Spikevax-ով մինչեւ 30 տարեկան տղամարդկանց պատվաստումը հազվագյուտ կողմնակի էֆեկտի՝ միոկարդիտի (սրտի բորբոքում) զարգացման վտանգի պատճառով:

Reuters.com-ի փոխանցմամբ` 1991-ից հետո ծնված տղամարդկանց կառաջարկվի Pfizer/Biontech պատվաստանյութը:

Եթե ​​մարդը ստացել է Moderna պատվաստանյութի առաջին դեղաչափը, ապա երկրորդը կարող է ստանալ Pfizer/Biontech-ից:

«Սկանդինավյան հետազոտությունը, որին մասնակցել են Ֆինլանդիան, Շվեդիան, Նորվեգիան եւ Դանիան, ցույց է տվել, որ մինչեւ 30 տարեկան տղամարդիկ, ովքեր ստացել են Moderna Spikevax-ը, միոկարդիտով հիվանդանալու ավելի մեծ ռիսկ ունեին, քան մյուսները»,- ասում է Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչ Միկա Սալմինենը:

Ֆինլանդիան առաջին երկիրը չէ, որ նման որոշում է կայացրել: Շվեդիայի եւ Դանիայի առողջապահական մարմինները նույնպես դադարեցրել են Moderna պատվաստանյութի օգտագործումը բոլոր երիտասարդների եւ երեխաների համար` վկայակոչելով նույն հետազոտությունը:

Դանիայի առողջապահական մարմնի հայտարարության մեջ նշվում է, որ պատվաստվածների շրջանում միոկարդիտի դեպքերի թիվը շատ փոքր է, ինչպես նաեւ` նման կողմնակի էֆեկտի առաջացման վտանգը: Նախնական հետազոտության տվյալները կողմնակի ազդեցությունների կոմիտեի կողմից ուղարկվել են Եվրոպական դեղամիջոցների գործակալությանը (EMA):


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll