Ո՞ր համեմունքներն են նվազեցնում քաղցկեղի զարգացման վտանգը

28 հոկտեմբերի, 2021  20:17

Սննդաբան Տատյանա Դիկը կոչ է անում սննդակարգում ներառել դարչին, քրքում, ուրց, եղեսպակ եւ օրեգանո, քանի որ այս համեմունքների օգտագործումը կարող է նվազեցնել քաղցկեղի առաջացման վտանգը:

Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստին», այս համեմունքները, ըստ մասնագետի, հարուստ են հակաօքսիդանտներով, որոնք ունեն հակաքաղցկեղային ազդեցություն եւ պայքարում են ազատ ռադիկալների դեմ։

Դարչինը նաեւ հայտնի է նրանով, որ իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը, իսկ քրքումը բարելավում է ուղեղի գործառույթները եւ նպաստում է նիհարելուն:

Ուրցը, ըստ մասնագետի, օգտակար է նաեւ մրսածության դեպքում, եղեսպակը օգնում է մարսողության խանգարմանը, իսկ օրեգանոն լավ է ազդում աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում