Որքա՞ն կարելի է նայել սմարթֆոնի էկրանին առանց տեսողությունը վնասելու

5 նոյեմբերի, 2021  23:40

Օպտիմալ ժամանակը, որի ընթացքում կարելի է նայել սմարթֆոնի էկրանին առանց տեսողությունը վնասելու, կազմում է օրական 6 ժամից ոչ ավելին։ Այսպիսի կարծիք է հայտնել ակնաբույժ Սերգեյ Խոմյակովը։

«Այսօր գրեթե յուրաքանչյուր մարդ օրն սկսում է այն բանից, որ ձեռքն է վերցնում սմարթֆոնը, նրա հետ էլ շփման մեջ է գտնվում ամբողջ օրվա ընթացքում։ Եվ սա՝ համակարգչի առջեւ աշխատելու, պլանշետից կարդալու եւ այլնի կողքին»,- ասել է Խոմյակովը։

Նրա խոսքով՝ մեծահասակի համար օպտիմալ կենտրոնացված տեսողական բեռնվածությունը պետք է լինի օրական 6 ժամից ոչ ավելի, 20 րոպե անընդմեջ տեսողական աշխատանք՝ պարտադիր հանգստի շրջանով։

Ինչ վերաբերում է գաջեթների որակին, մասնագետի խոսքով, արդի գաջեթների էկրանները դրանց վրա ստեղծվող պատկերների որակով  սկզբունքային տարբերություններ չունեն։ Բայց որքան ավելի նոր ու «առաջավոր» է սարքը, այնքան ավելի անվտանգ է աչքերի համար։

«Տարբերություններ կան  գաջեթի անկյունային չափերի, մինչեւ աչքը տարածության եւ անընդհատ օգտագործման ժամանակի միջեւ։ Հետաքրքրիր է, որ չափից ավելի մեծ էկրանը միշտ չէ, որ պետք է, այն կարող է ավելի շատ հոգնեցնել աշխատելիս այն պատճառով, որ գործի են դրվում ուղեղի հատվածներ, որոնք ստեղծում են ցանցաթաղանթի պարացենտրալ հատվածներից ստացվող պատկերներ»,- ասել է մասնագետը։

Խոմյակովի կարծիքով՝ ավելի լավ է աշխատել 5-20 մատնաչափ անկյունագծով գաջեթներով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում