Ի՞նչ վտանգներ է պարունակում ավոկադոն

12 նոյեմբերի, 2021  11:42

Ավոկադոյի օգտագործումը կարող է հանգեցնել տոքսիկ թունավորման։ Այս մասին զգուշացրել է նյարդաբան Իգոր Մացոկինը (Ռուսաստան)։

Gazeta.ru-ի հաղորդում է, որ ծառի կեղեւում, կորիզում եւ պտղի կճեպում պարունակվում է տոքսին՝ պերսին։ Բժիշկն ընդգծել է, որ ավոկադոյի օգտագործումը մարդուն կրիտիկական վիճակի չի հասցնի, սակայն այդ նյութի կուտակումը կարող է հանգեցնել աղիների ախտահարման։

«Պերսինի ամենամեծ կոնցենտրացիան կորիզի մեջ է, բայց այն կա նաեւ բույսի կեղեւում եւ պտղի կճեպի մեջ... Այն կարող է նաեւ ուժեղ ալերգիկ ռեակցիա առաջացնել, ինչպես եղնջացանը»,- զգուշացրել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում