Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո 1 միլիոն 217 հազար 391 քաղաքացիներից 79-ի մոտ եղել են առողջական խնդիրներից բողոքներ. Ավանեսյան

29 նոյեմբերի, 2021  12:55

Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո 1 միլիոն 217 հազար 391 քաղաքացիներից 79-ի մոտ եղել են առողջական խնդիրներից բողոքներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, 40-ից ավելի դեպքում պատվաստվածների մոտ եղել է COVID-19. Հավանաբար նրանք պատվաստվելիս արդեն վարակված էին, բայց չգիտեին այդ մասին: Ամեն դեպքում, դա հակացուցում չի եւ, նախարարի խոսքով, խնդիր դրա պատճառով չի կարող առաջանալ:

Մնացած դեպքերում, ինչպես նշեց Ավանեսյանը, պացիենտների մոտ գրանցվել են ալերգիկ ռեակցիաներ, սիմպտոմատիկ բողոքներ, որոնք քննվել են, եւ անհրաժեշտության դեպքում պացիենտներին բուժում է տրմադրվել, եւ ոչ մի լուրջ խնդիր չի առաջացել:

Անահիտ Ավանեսյանի խոսքով, պատվաստումն իրականացնելուց առաջ Հայաստանում իրականացվում են ջերմության, ճնշման եւ սատուրացիայի չափումներ: Հավելյալ զննման կարիք չկա. թերապեւտը հարցեր է տալիս պացիենտրին եւ որոշում է կայացնում պատվաստելու կամ չպատվաստելու վերաբերյալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում