Կորոնավիրուսի նոր օմիկոն շտամով վարակումից պաշտպանությունը կարող է ապահովել բուստերային պատվաստումը՝ պատվաստանյութի երրորդ դեղաչափի ներարկմամբ: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին։
Նրա խոսքով՝ «կորոնավիրուսի դեմ վերապատվաստումը կարող է շատ կարեւոր առավելություն տալ, երբ օրգանիզմն օմիկրոն շտամին է բախվում։
Կորոնավիրուսի նոր տարբերակը մասնագետների կողմից դեռ բավականաչափ ուսումնասիրված չէ, սակայն հայտնի է, որ օմիկրոնն առանձնանում է կորոնավիրուսային սպիտակուցում մեծ քանակությամբ մուտացիաներով։ Ենթադրաբար, այդ մուտացիաները կորոնավիրուսի նոր շտամին չափազանց բարձր վարակիչ ունակությամբ են օժտել (ենթադրվում է, որ օմիկրոնը կարող է ավելի վարակիչ լինել, քան դելտան): Նաեւ որոշ փորձագետներ կարծում են, որ օմիկրոնի շտամը կարող է ճեղքել մարմնի իմունային պաշտպանությունը եւ տարածվել նաեւ պատվաստված մարդկանց շրջանում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում