Կորոնավիրուսի օմիկրոն շտամի դեմ պատվաստանյութը կհայտնվի 2022 թվականի մարտին

9 դեկտեմբերի, 2021  09:47

Գերմանական BioNTech SE կենսատեխնոլոգիական ընկերությունը ամերիկյան Pfizer Inc.-ի հետ համագործակցությամբ աշխատում են SARS-CoV-2 կորոնավիրուսի օմիկրոնի շտամի դեմ արդյունավետ պատվաստանյութի վրա։ Ընկերությունները խոստանում են պատրաստի պատվաստանյութը ներկայացնել մինչեւ հաջորդ տարվա մարտ։

Ամերիկյան դեղագործական ընկերության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության համաձայն՝ Pfizer-BioNTech պատվաստանյութով առաջացած շիճուկային հակամարմինները կչեզոքացնեն կորոնավիրուսի նոր տարբերակը 3 չափաբաժիններից հետո: Իսկ 2 չափաբաժինների դեպքում օմիկրոնի նկատմամբ չեզոքացնող հակամարմինների ակտիվությունը 25 անգամ ցածր է

Ընկերությունների լրացուցիչ հետազոտական ​​տվյալները ցույց են տալիս, որ Pfizer-ի եւ BioNTech-ի ներկայիս պատվաստանյութով բուստերային պատվաստանյութը 25 անգամ ավելացնում է հակամարմինների տիտրերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում