Սենեգալում գրանցվել է Էբոլա հեմորագիկ տենդով վարակման առաջին դեպքը։ Այս տեղեկատվությունը հաստատել է երկրի Առողջապահության նախարարությունը։
Տարածված տեղեկությունների համաձայն, հիվանդությունը բացահայտվել է Սենեգալում գտնվող Գվինեայի քաղաքացու մոտ, հաղորդում է ԻՏԱՌ–ՏԱՍՍ–ը։
Համաձայն պաշտոնական տվյալների, ներկայիս դրությամբ Էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը 3069-ի է հասել, որից 1552-ը՝ մահվան ելքով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախօրեին համաճարակի դեմ պայքարի ռազմավարական պլան է ներկայացրել, որտեղ նշվում է, որ վիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը, համաճարակի ներկայիս բռնկման ողջ ընթացքում, կարող է 20 հազարի սահմանը հատել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում