Ի՞նչ նշաններից կարելի է հասկանալ, որ մարդը սննդի հետ կապված վարքագծի խնդիրներ ունի։ Այս մասին իր կարծիքն է հայտնել սննդաբան Ալբինա Կոմիսարովան։
Մասնագետը նշել է, որ ինտերնետում գտած ոչ մի տեղեկատվություն չի կարող փոխարինել բժշկի, սննդի ոլորտի մասնագետի խորհրդատվությանը, բայց կան որոշակի նշաններ, որոնցով կարելի է կասկածել, որ մարդը սննդի հետ կապված վարքագծի խնդիրներ ունի։
Հատկապես պետք է ուշադրություն դարձնել հետեւյալ նշաններին.
շատ են մտքերը սննդի, քաշի, կալորիականության մասին; որոշակի մթերքներից հրաժարվելը՝ ավելորդ քաշ հավաքելու վախից; սննդային «արարողակարգերի» հայտնվելը (օրինակ՝ սնունդը կարող է ներառել միայն որոշակի մթերքներ, շատ դանդաղ ծամելը, սննդի ընդունում միայն այն ժամանակ, երբ մենակ են եւ այլն); տրամադրությունը եւ ինքնագնահատականն ուղղակիորեն կախված են ընդունվող ուտելիքից; կազմվածքի մշտական «ստուգումը» հայելու առաջ։Իհարկե, այս նշանների առկայությունը դեռ չի նշանակում, թե մարդը սննդային վարքագծի հետ կապված լուրջ խնդիրներ ունի։ Միայն մասնագետը կարող է որոշել՝ խնդիր իրականում կա՞, թե՞ ոչ։
Իսկ նման խնդիրների կանխարգելման համար սննդաբանը խորհուրդ է տվել փորձել սննդի հանդեպ առողջ վերաբերմունքի մի քանի սկզբունքներ.
ուտելիքը չբաժանել «վատի» եւ «լավի»; ժամանակային սահմանափակումներ չդնել որոշակի մթերքների օգտագործման համար; սոցցանցերում չբաժանորդագրվել այն աղբյուրներին, որոնք ներշնչում են մտքեր սնվելու ճիշտ չլինելու մասին;անհրաժեշտության դեպքում դիմել պրոֆեսիոնալի օգնությանը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում