Ճապոնիայում դենգե տենդի համաճարակ է բռնկվել

2 սեպտեմբերի, 2014  10:28

Ճապոնիայի առողջապահության նախարարությունը դենգե տենդով վարակման եւս 19 դեպքերի մասին շրջանառվող լուրերի հաստատմամբ է հանդես եկել: Սեպտեմբերի 2-ի դրությամբ վարակվածների ընդհանուր թիվը 22-ի է հասել: Հիշեցնենք՝ նախօրերին հաղորդագրություն էր ստացվել առ այն, որ հիվանդությունը հիշեցնող ախտանշաններ են հայտնաբերվել բժիշկների օգնությանը դիմած 10 ճապոնացիներ մոտ

BBC-ի հաղորդմամբ, վերջին 70 տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Ճապոնիայում տվյալ վիրուսային հիվանդության համաճարակ է արձանագրվում:

Ենթադրվում է, որ վարակը Տոկիոյի կենտրոնական այգիներից մեկում՝ Յոյոգիում բնակվող մոծակներն են տարածել: Ներկայումս այն պեստիցիդների օգնությամբ վերամշակման է ենթարկվում՝ վնասակար միջատներից ազատվելու նպատակով:

Դենգե տենդը գլխավորապես Հարավային եւ Հարավ-արեւելյան Աիսայի, Աֆրիկայի, Օկեանիայի եւ Կարիբյան ավազանի երկրներում է տարածված:

Հիվանդության ախտանշաններից են բարձր ջերմությունը, գլխապտույտը, ցանը եւ մկանային ցավը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում