Կարո՞ղ է արդյոք եղանակն ազդել հոդացավերի վրա

26 մարտի, 2022  18:30

Եղանակային փոփոխությունները կարող են հոդացավ առաջացնել, եթե մարդը սրված ռեւմատիկ հիվանդություններ ունի։ Նման կարծիք է հայտնել ռեւմատոլոգ Դմիտրի Կարատեեւը (Ռուսաստան)։

.ru-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է հոդացավերի հնարավոր պատճառները։«Հոդացավ, որպես կանոն, առաջանում է ոչ թե լռիվ առողջ, այլ որոշակի հիվանդություններ ունեցող մարդու մոտ։ Խոսքը ռեւմատիկ հիվանդությունների մասին է, ինչպիսին է օստեոարթրոզը։ Այս հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը։ Այսինքն՝ վատթարացման զարգացում այն ​​ժամանակաշրջաններում, երբ եղանակը փոխվում է, փոխվում է ջերմաստիճանը, փոխվում է խոնավությունը եւ այլն։ Եթե ​​հանկարծ որեւէ հիվանդություն չկա, իսկ գարնանը հոդերը ցավում են, ավելի լավ է դիմել բժշկի»,- ասաց մասնագետը։

Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս կորոնավիրուսով վարակված մարդկանց ուշադիր հետեւել հոդերի վիճակին։ Երբեմն հոդացավերը, նրա խոսքով, կարող են հետքովիդային համախտանիշի դրսեւորում լինել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում