Վիճակագրություն. ավտոմեքենա բոլորից վատ բժիշկներն են վարում

3 սեպտեմբերի, 2014  18:59

Փորձագիտական հետազոտությունն անսպասելի արդյունքներ է վեր հանել. պարզվում է՝ բժիշկները, մասնավորապես՝ վիրաբույժները ամենավատն են ավտոմեքենա վարում եւ առավել հաճախ՝ ավտովթարի պատճառ դառնում, հաղորդում է The Guardian-ը: Նման եզրահանգման համար ապահովագրական տվյալների վերլուծությունն է հիմք ծատառել, ինչի արդյունքում, մասնավորապես, պարզվել է, որ բժիշկները, գրասենյակային աշխատողների հետ համեմատությամբ, 100 անգամ առավել հաճախ են, փոխհատուցման նպատակով, ապահովագրական ընկերություններին դիմել: 

Վերջին հինգ տարիների ընթացքում յուրաքանչյուր 1000 վիրաբույժներից 361-ը հիշյալ ցանկում են հայտնվել՝ 3,5 գրասենյակային աշխատողների դիմաց: Ընդ որում, ավտոքեմենայի նկատմամբ ապաշնորհ վերաբերմունքը բոլոր՝ անկախ որակավորման մակարդակից, բժիշկներին է վերաբերում՝ չափազանց բարձր ցուցանիշներն ընդհանրական են թե մարզային բուժքույրերի եւ թե հիվանդանոցներում խորհրդատվական պաշտոն զբաղեցնող մասնագետների համար: Հետազոտության հեղինակների մեկնաբանմամբ, երեւույթի հիմքում նրանց սրթեսի եւ հոգնածության մակարդակը կարող է լինել:

Գաղտնիք չէ, որ բժիշկները մշտապես իրենց ուսերին այլոց կյանքի համար պատասխանատվության ծանր բեռն են կրում, ինչի արդյունքում էլ ավտոմեքենա վարելիս կարող են առավել մեծ թվով սխալներ թույլ տալ: Հակառակ պատկերը սովորական՝ գրանսենյակային աշխատողների պարագայում է նկատվում: Ժամանցի ոլորտում ներգրավված աշխատակիցների մոտ եւս, ավտոմեքենա վարելիս, նվազագույն թվով սխալներ կարող են ի հայտ գալ:

Ընդհանուր առմամբ, վերլուծության ենթարկված ապահովագրական դիմումների թիվը երկու միլիոնի է հասել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում