Ի՞նչ հիվանդությունների մասին կարող են վկայել հաճախակի դեժավյուները

11 մայիսի, 2022  19:35

Ռուս նյարդաբան Վլադիմիր Միխայլովը «Գազետա.ռու»-ին հայտնել է, որ որ հիվանդության ախտանիշներ կարող են լինել հաճախակի դեժավյուները:

Նա նշել է, որ դեժավյուներ կարող են առաջանալ սթրեսային իրավիճակների ժամանակ՝ քնի խանգարման ու գերհոգնածության ֆոնին։ Այնուամենայնիվ, եթե դեժավյուի էֆեկտը շատ հաճախ է կրկնվում, պետք է ուշադրություն դարձնել, քանի որ դա կարող է վկայել վտանգավոր հիվանդությունների մասին։

Միխայլովը բացատրել է, որ դեժավյուի հազվադեպ դեպքեր առողջ մարդկանց մոտ կարող են առաջանալ ուժեղ սթրեսի կամ հոգնածության, ինչպես նաեւ հիվանդության եւ բարձր ջերմության ժամանակ։ Բայց եթե այդպիսի զգացողությունները կրկնվում են շաբաթը մի քանի անգամ, դա արդեն անհանգստության առիթ է դառնում։

Մասնագետի խոսքով՝ կրկնվող դեժավյուները կարող են էպիլեպսիայի քունքային ձեւի ազդանշան լինել։ Նման դեպքերում դեժավյուն դրսեւորվում է նույն «պատկերի» կամ իրավիճակի տեսքով։ Բացի այդ, դեժավյուն կարող է վկայել ուռուցքի մասին, եւս հաճախ՝ քունքային հատվածում:

Բժիշկը հավելել է, որ հաճախակի դեժավյուն նյարդաբանին դիմելու պատճառ է, քանի որ դա կարող է շիզոֆրենիայի զարգացման ախտանիշ լինել։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում