Տագնապից լիովին ազատվելն անհնար է, սակայն հնարավոր է նվազեցնել սթրեսը, ասել է հոգեբան Քսենյա Գուսեւան, հաղորդում է SOLENKA.INFO-ն։
Հոգեբանը թվարկել է տագնապի զգացումը ճնշելու մի քանի արդյունավետ տեխնիկա։
Մասնավորապես, մասնագետը խորհուրդ է տվել ակտիվ զբաղմունք գտնել։ Դա կարող է լինել, օրինակ, տուն մաքրելը, երեխաների հետ խաղալը։
Բացի այդ, հոգեբանը խորհուրդ է տալիս մարդկանց շրջապատել իրենց հաճելի բաներով, խուսափել բացասական լուրերից, դադարեցնել շփվել տոքսիկ մարդկանց հետ, քնելուց առաջ մեդիտացիայով զբաղվել եւ հանգստացնող երաժշտություն լսել։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում