Ինչպե՞ս պատմել երեխային հարազատ մարդու մահվան մասին

14 հունիսի, 2022  22:27

Հոգեբան Մարինա Գլադիշեւան NEWS.ru-ի հետ զրույցում բացատրեց, թե ինչպես է ճիշտ հայտնել երեխային հարազատի մահվան մասին։

Մասնագետը նշեց, որ նման իրավիճակում ոչ մի դեպքում չպետք է վախեցնել երեխային՝ ասելով, թե աղետ է տեղի ունեցել, սակայն արժե բացատրել, որ դա կյանքի մի մասն է։

«Այստեղ կարեւորը երեխային չվախեցնելն է, որոշակի վերաբերմունք չձեւավորելը։ Այո, դա գործընթաց է, կյանքի մաս։ Այստեղ պետք է ավելի չեզոք վերաբերվել դրան: Ամենակարեւոր պահը վերաբերմունք չձեւավորելն է, որ դա սարսափելի է, քանի որ նման դեպքում դա այդպես էլ կմնա երեխայի ընկալման մեջ: Ավելի լավ է դա փոխանցել ինչ-որ հարթ ձեւաչափով, երբ մեծերն իրենք հանգիստ են։ Այսինքն՝ այո, այդպես է պատահել, փորձել բացատրել այնպես, ինչպես կա՝ առանց ֆանտաստիկ իրողությունների ձեւավորման»,- պարզաբանեց մասնագետը։

Պատասխանելով այն հարցին, թե անհրաժեշտ է արդյոք նույն օրը պատմել երեխային հարազատի մահվան մասին, Գլադիշեւան նշեց, որ դա կախված է շփման ձեւից։

«Ապրում էր մարդը երեխայի հետ եւ ինչ-որ տեղ անհետացավ։ Իսկ ինչպե՞ս բացատրել նրան։ Կախված է շփման ձեւից: Եթե դա ինչ-որ հեռավոր ազգական է կամ չի ապրում երեխայի հետ, ապա սա այլ պահ է։ Կարելի է նաեւ երեք օրից ասել, երբ մեծահասակն ինքն է հասկանում, որ կարող է դա անել, որ ուժ ունի հանգիստ վիճակում ամեն ինչ բացատրելու: Եթե երեխան հարցեր է տալիս, տարօրինակ կլինի ինչ-որ կերպ խուսափել նրանից: Սա կարող է երեխայի մեջ վախեր եւ թյուրըմբռնումներ առաջացնել: Երբ դա տեղի ունենա, եւ բացատրություններ անհրաժեշտ լինեն, ավելի լավ է դա անել անմիջապես»,- հավելեց նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում