Ինչո՞վ է վտանգավոր կալորիաները հաշվելը

24 հունիսի, 2022  11:42

Կալորիաներ հաշվելը կարող է դառնալ սննդային վարքի խանգարման պատճառ, նշել է «ՄԵԴՍԻ» կլինիկայի էնդոկրինոլոգ Սայինա Օլեսովան։

«Ծայրահեղությունների մեջ մի ընկեք, մի սահմանափակեք ուտելիքը եւ որոշ մթերքներ, անընդհատ մի հաշվեք կալորիաները, այդ ամենը կարող է հանգեցնել սննդային վարքի խանգարման, իսկ այդ վիճակից դուրս գալն ավելի բարդ ու երկար կլինի»,- ասել է նա Газета.ру-ին։

Էնդոկրինոլոգն ընդգծել է, որ անհրաժեշտ է ռացիոնալ եւ հավասարակշռված սնունդ ընդունել, բաց չթողնել սննդի հիմնական ընդունումները եւ ձեռնպահ մնալ չնախատեսված վնասակար մթերքներ ուտելուց։

Օլեսովայի խոսքով՝ պետք է հետեւել ափսեի մեթոդին, որի կեսը պետք է զբաղեցնեն աղցաններն ու բանջարեղենները։

Պետք է ձեռնպահ մնալ նաեւ կարագի օգտագործումից եւ նախընտրությունը տալ կերակուրները շոգեխաշելուն եւ ջեռոցում եփելուն։ Չարժե նաեւ շաքար ավելացնել ըմպելիքներում։

Փորձագետը խորհուրդ է տվել ավելորդ քաշից խուսափելու համար ավելի շատ շարժվել, տեղեկացրել է Москва 24-ը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում