Սեքսի ընթացքում կիրառվող որոշ դիրքեր վտանգավո՞ր են տղամարդու համար

12 սեպտեմբերի, 2014  23:48

Սեքսով զբաղվելիս որոշ դիրքերի գործարկումը կարող է վնասակար լինել՝ տղամարդու առողջության համար: Վաթերլոոյի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքների համաձայն, մասնավորապես «գդալներ» դիրքից, երբ զուգընկերերը կողքի վրա են պառկում, կարող է տղամարդու մեջքը տուժել:

Իսկ ահա այն դիրքը, երբ կինը չորեքթաթ վիճակում է, իսկ տղամարդը՝ հետեւից (շնավարի ոճ), առավել հարմար է մեջքի հետ կապված խնդիրներ ունեցող տղամարդու համար: Թեւ ամեն ինչ ցավի տեսակից է կախված:

Հիշյալ եզրահանգումների համար, The Enterprise Bulletin-ի հաղորդմամբ, 10 հետերոսեռական զույգերի նկատմամբ պատկերի որսման ինֆրակարմիր եւ էլեկտրամագնիսական համակարգերի գործարկման արդյունքում ստացված տվյալներն են հիմք ծառայել: Մասնագետներին 5 առավել տարածում գտած դիրքերի ժամանակ ողնաշարի շարժման հետագիծն է հետաքրքրել:

Տվյալների վերլուծությամբ պարզվել է, որ մեջքի ցավերից խուսափելու համար «գդալներ» դիրքի գործարկումն այնքան էլ արդյունավետ միջոց չի հանդիսանում: Ընդհակառակը, եթե ձգել եք մեջքը կամ որեւէ անհարմարություն եք զգում, արժե «շնավարի ոճը» փորձել:

Հետազոտությանն իրենց մասնակցությունը բերած տղամարդկանց մոտ, որոշ դեպքերում, հատկապես օրգազմի ժամանակ է ցավի սրացում նկատվել: Նրանցից ոմանք դիտմամբ հեշտանքից խուսափելու փորձեր են արել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում