Նշվել են ինսուլտի զարգացման հիմնական ախտանիշները

16 օգոստոսի, 2022  22:31

Ինսուլտն անսպասելի չի լինում, դրան նախորդում են վառ ախտանիշներ, որոնց պետք է մեծ ուշադրություն դարձնել։ Սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր Յուրի Սերեբրյանսկին «Народные Новости»-ին պատմել է, թե ինչպես ճիշտ կանխարգելել հիվանդությունները եւ թվարկել է այն հիմնական նշանները, որոնք կարող են ազդարարել ինսուլտի մոտենալու մասին։

Սերեբրյանսկին նշել է, որ ինսուլտի հիմնական ազդարարը իշեմիկ գրոհն է։ Այն արտահայտվում է ուժեղ գլխացավերով, գլխապտույտով, սրտխառնոցով եւ փսխումով։ Բացի այդ, հիվանդության զարգացման նշան են հիպերտոնիկ ճգնաժամերը՝ զարկերակային ճնշման կտրուկ աճով։

Գոյություն ունի ինսուլտի երկու տեսակ՝ իշեմիկ եւ հեմոռագիկ։ Իշեմիկ ինսուլտը տեղի է ունենում գլխուղեղի անոթների եւ քներակների խցանման հետեւանքով, ինչի պատճառով ուղեղի հատվածներում արյան հոսքը խախտվում է։ Հեմոռագիկ ինսուլտը կապված է արյունահոսության եւ արյունատար անոթի պատռվելու, գիտակցության կորստի, շարժողական ակտիվության խանգարման հետ»,- բացատրել է բժիշկը։

Սրտաբանի խոսքով՝ շատ կարեւոր է ժամանակին բացահայտել հիվանդությունը եւ ինսուլտի տեսակը։ Դրա համար անհրաժեշտ է կատարել գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա եւ ՄՌՏ՝ անոթների վիճակը տեսնելու համար։

«Ինսուլտի կանխարգելումը հիպերտոնիայի բուժումն է։ Անհրաժեշտ է ժամանակին հայտնաբերել իշեմիկ գրոհները։ Խնդիրների հայտնաբերման դեպքում պետք է խորհրդակցել նյարդաբանի հետ: Կարեւոր է վերահսկել խոլեստերինի նյութափոխանակության խախտումը: Բուժման եւ կանխարգելման ժամանակ կարեւոր է հաշվի առնել բազմաթիվ պահեր։ Պետք է վարել առողջ ապրելակերպ, չհրաժարվել ֆիզիկական ակտիվությունից։ Շատ կարեւոր է արյան ճնշման ուսումնասիրություններ անցկացնել՝ օրական տատանումներին հետեւելու համար: Այսպիսով, սկզբնական փուլերում հնարավոր է հայտնաբերել ինսուլտի հակվածությունը»,- ամփոփել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում