Իրանում գրանցվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը

17 օգոստոսի, 2022  10:31

Իրանում գրանցվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը, հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելոբ Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Փեդրամ Փաքաինին։

Նա հայտնել է, որ հիվանդը 34-ամյա կին է՝ հարավ-արեւմտյան Ահվազ քաղաքից եւ այժմ կարանտինացված է իր տանը:

Այս հիվանդությունից մահացության մակարդակը ցածր է, եւ այն բուժելի է, ասել է Փաքաինը՝ հավելելով, որ ջրծաղիկի դեմ պատվաստված հիվանդները հիմնականում իմունիտետ ունեն կապիկի ծաղիկի նկատմամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում