• Latest news

Ո՞ր վիտամինները կարող են կանխել դեմենցիան

19 օգոստոսի, 2022  18:26

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում ավելի քան 55 միլիոն մարդ ապրում է դեմենցիայով՝ ճանաչողական ֆունկցիաների վատթարացմամբ եւ մտավոր կարողությունների նվազմամբ։

Դեմենցիան հիմնականում ազդում է 65-ից բարձր տարիքի մարդկանց վրա, բայց դա ծերացման բնական մասն չէ, եւ այդ պայմանը կարող է առաջանալ նաեւ երիտասարդների մոտ: Eat This, Not That-ը զրուցել է Նյու Մեքսիկոյի համալսարանի հանրային առողջության պրոֆեսոր դոկտոր Ջագդիշ Խուբչանդանիի հետ, ով պատմել է վիտամինների մասին, որոնք կարող են օգնել նվազեցնել դեմենցիայի վտանգը:

1. Խուբչանդանի խոսքով՝ գուցե ամենաքննարկվող վիտամիններից մեկը տարբեր հիվանդությունների բուժման համար, այդ թվում՝ տկարամտության, անընդհատ համալրվում է ապացույցներով վիտամին D-ի՝ դեմենցիայի կանխարգելման կամ նվազեցման համար կիրառման օգտակարության մասին։

2. Հետազոտությունները ցույց են տալիս, որ վիտամին E-ի հակաօքսիդանտ հատկությունները կարող են նվազեցնել թունավոր օքսիդատիվ սթրեսը եւ դրա հետ կապված վնասակար ազդեցությունը օրգանների բջիջների վրա, ինչպիսին է ուղեղը, նշել է մասնագետը։

3. Բժիշկ Խուբչանդանիի խոսքով՝ որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ ֆոլաթթուն ինքնին նյարդապաշտպանիչ ազդեցություն ունի, մինչդեռ մյուսները ենթադրում են, որ ֆոլաթթուն, B խմբի այլ տեսակների հետ միասին, կարող է կանխել ճանաչողական կարողությունների անկումը եւ նվազեցնել դեմենցիայի զարգացման վտանգը:

4. Վիտամին C-ն դեր է խաղում նյարդային բջիջների/նեյրոնների զարգացման, տարբերակման, հասունացման եւ նյարդային բջիջների թաղանթի ձեւավորման գործում, նշել է մասնագետը։ Վիտամին C-ն օգնում է նաեւ տարբեր նյարդային հաղորդիչների աշխատանքին, եւ հաստատվել է նաեւ դրա հակաօքսիդանտ դերը։ Հաշվի առնելով այս հատկությունները՝ կարելի է ենթադրել, որ վիտամին C-ն պաշտպանիչ ազդեցություն ունի ուղեղի վրա՝ ապահովելով դրա ճիշտ գործունեությունը եւ նվազեցնելով տկարամտության հետ կապված թունավոր սթրեսը։




Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել