Ամբողջ աշխարհում ավելի քան 10.5 միլիոն երեխա որբ է մնացել COVID-19 համավարակի պատճառով

7 սեպտեմբերի, 2022  15:19

Աշխարհում ավելի քան 10.5 միլիոն երեխա կորցրել է ծնողին կամ խնամակալին, իսկ 7.5 միլիոն երեխա կորցրել է մի կամ երկու ծնողներին COVID-19 համավարակի հետևանքով, ասվում է նոր հետազոտության մեջ։

Այս սթափեցնող վիճակագրությունը զգալիորեն գերազանցում է նախկին գնահատականները եւ շարունակում է աճել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Pediatrics ամսագրում։Հետազոտողների խոսքով՝ միայն Միացյալ Նահանգները եւ Պերուն են ազգային պարտավորություններ ստանձնել՝ COVID-19-ի պատճառով որբ մնացած երեխաների կարիքները հոգալու համար։

Հետազոտողները զգալի տարբերություններ են հայտնաբերել մոդելավորման մեջ. ավելի շատ երեխաներ որբ են մնացել առաջնային եւ/կամ երկրորդական խնամակալների կորստի պատճառով Աֆրիկայում՝ 24.3 տոկոս եւ Հարավարեւելյան Ասիայում՝ 40.6 տոկոս, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի՝ 14.0 տոկոս, Արեւելյան Միջերկրածովի՝ 14.6 տոկոս, Եվրոպական տարածաշրջանի՝ 4.7 տոկոս եւ Արեւմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համեմատ՝ 1.8 տոկոս, վկայում են մայիս ամսվա դրությամբ գրանցված տվյալները։

Հետազոտական ​​նամակում նշվում են նաեւ ազգային մակարդակի նույնքան մեծ տարբերությունները. Հնդկաստանը, որտեղ մայիսի 1-ը դրությամբ COVID-19-ի պատճառով 3.49 միլիոն որբ է գրանցվել, Ինդոնեզիան՝ 660.000, Եգիպտոսը՝ 450.000, Նիգերիան՝ 430.000 եւ Պակիստանը՝ 410.000։

Հետազոտողները նշում են, որ ԱՀԿ-ի առավել տուժած շրջաններից Հարավարեւելյան Ասիայում ամենաշատ զոհված երեխաներ ունեցող երկրներն են Բանգլադեշը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Մյանմարը եւ Նեպալը:

Իսկ Աֆրիկայում՝ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում, Եթովպիայում, Քենիայում, Նիգերիայում եւ Հարավային Աֆրիկայում ​​գրանցվել են ամենաշատ որբերը։

Նրանք կոչ են արել համավարակի արձագանքման յուրաքանչյուր ազգային ծրագրին ներառել այդ երեխաների ժամանակին խնամքը եւ փորձել կանխել նրանց խնամողների մահը՝ պատվաստումների արագացման, լոկալիզացման եւ բուժման միջոցով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում