• Latest news▼

Գիտնականները սրտի կանգի ժամանակ արյունը դեպի սիրտ և ուղեղ ուղղորդելու նոր եղանակ են փորձարկել

10 նոյեմբերի, 2026  22:38

Գիտնականները սրտի կանգի ժամանակ շտապ օգնության մի եղանակ են փորձարկել, որը թույլ է տալիս ժամանակավորապես վերաուղղել արյան հոսքը դեպի սիրտ և ուղեղ՝ աորտայի մեջ մտցված փոքրիկ բալոնի միջոցով: Հետազոտության նախնական արդյունքները ներկայացվել են Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի վերակենդանացման հարցերով գիտական ​​սիմպոզիումում՝ Չիկագոյում: Եղանակը ցույց է տվել վերակենդանացման ընթացքում զարկերակային ճնշումը զգալիորեն բարձրացնելու ունակություն, սակայն դրա ազդեցությունը փրկվածության վրա դեռևս պետք է ստուգվի:

Հետազոտողներն ուսումնասիրել են աորտայի էնդովասկուլյար բալոնային օկլյուզիայի (REBOA) կիրառումը հիվանդանոցից դուրս սրտի կանգ ունեցող այն բուժառուների մոտ, որոնց չեն օգնել վերակենդանացման ստանդարտ միջոցառումները: Այդ նվազ ինվազիվ պրոցեդուրայի ժամանակ աճուկի միջոցով զարկերակ են մտցնում կաթետեր՝ փոքրիկ բալոնով, որը փչում են աորտայի վերին մասում: Արյան հոսքի ժամանակավոր արգելափակումը դեպի մարմնի ստորին մասը թույլ է տալիս ավելի շատ արյուն ուղղել դեպի կենսական նշանակության օրգաններ, ներառյալ սիրտը և ուղեղը:

Հետազոտությունն անցկացրել է բրիտանական East Anglian Air Ambulance շտապ բժշկական օգնության ծառայությունը 2024 թվականի հունիսից մինչև 2026 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում: Դրան մասնակցել են չափահաս բուժառուներ, որոնց մոտ չի հաջողվել վերականգնել սրտի գործունեությունը ստանդարտ ընդլայնված սրտաթոքային վերակենդանացման միջոցով, ներառյալ անուղղակի սրտի մերսումը, դեֆիբրիլյացիան՝ ցուցումների առկայության դեպքում, և դեղամիջոցների ներարկումը:

33 բուժառուներից 36-ի մոտ, որոնց փորձել են անցկացնել պրոցեդուրան, հաջողվել է հաջողությամբ արգելափակել արյան հոսքը աորտայի վերին մասում: Միջին հաշվով պրոցեդուրան տևել է մոտ յոթ րոպե, իսկ բալոնը փչվել է սրտի կանգից հետո՝ մեդիանային 51 րոպե անց:

Միջամտությունից հետո դիաստոլիկ զարկերակային ճնշումը՝ ստորին ցուցանիշը, որը կարևոր է վերակենդանացման ժամանակ սրտի աշխատանքի վերականգնման համար, միջինում աճել է 26-ից մինչև 42 մմ սնդիկի սյուն, այսինքն՝ 59%-ով: Սիստոլիկ ճնշումն աճել է 20%-ով՝ 76-ից մինչև 91 մմ սնդիկի սյուն: Բացի դրանից, 50%-ով աճել է արտաշնչվող օդում ածխաթթու գազի միջին մակարդակը, որն օգտագործվում է որպես վերակենդանացման ժամանակ արյան շրջանառության արդյունավետության ցուցանիշ: Պրոցեդուրային առնչվող լուրջ բարդություններ հետազոտողները չեն գրանցել:

Հաջողությամբ կատարված օկլյուզիայով 33 բուժառուներից ութի մոտ հաջողվել է հասնել ինքնուրույն արյան շրջանառության կայուն վերականգնման, իսկ երկուսը ողջ են մնացել և դուրս են գրվել հիվանդանոցից՝ լավ նյարդաբանական վիճակով:

Հատկապես հուսադրող արդյունքներ են ստացվել բուժառուների փոքր խմբում, որոոնց մոտ արձանագրվել է փորոքների ֆիբրիլյացիայով պայմանավորված սրտի կանգ, և որոնց պրոցեդուրան ավելի շուտ են անցկացրել: Հինգ բուժառուներից չորսի մոտ վերականգնվել է ինքնուրույն արյան կայուն շրջանառությունը, երկուսը ողջ են մնացել և դուրս են գրվել լավ նյարդաբանական ելքով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll