Գիտնականները հայտարարել են SARS-CoV-2-ի բոլոր տարբերակները չեզոքացնող նոր հզոր հակամարմին ստեղծելու մասին

12 սեպտեմբերի, 2022  21:37

Science Immunology ամսագրում հրապարակված վերջին հոդվածում հետազոտողները նկարագրել են մկնիկի մոդել, որն օգտագործվել է ռեկոմբինանտային VH1-2 ծանր շղթայի (HC) եւ Vκ1-33 թեթեւ շղթայի (LC) հակամարմին ստեղծելու համար, որը լայնորեն չեզոքացրել է SARS-CoV-2-ի բոլոր տարբերակները, ներառյալ օմիկրոն շտամի վերջին՝ BA.5 ենթատարբերակը:

Հետազոտության մեջ հաղորդվում է լայնորեն չեզոքացնող մոնոկլոնալ հակամարմնի ստեղծման մասին, որը մշակվել է հումանիզացված մկնիկի մոդելի օգտագործմամբ, որը կրում է VH1-2 ծանր շղթայի (HC) եւ Vκ1-33 թեթեւ շղթայի (LC) առանձին հատվածներ: SP1-77 հակամարմինը տարբերվում է նախորդ մոնոկլոնալ հակամարմիններից SARS-CoV-2-ի արգելակման մեխանիզմով, ինչպես նաեւ RBD-ն (ռեցեպտոր, որը կապում է դոմենը, սպիտակուցային կառույցը, որը պատասխանատու է COVID-19-ի օրգանիզմ ներթափանցելու համար - խմբ.) կապելու էպիտոպով (անտիգենի հատուկ մասը, որի հետ կապվում է հակամարմինը):

Չեզոքացման ոչ ավանդական մեխանիզմը, որը ցուցադրվում է SP1-77-ի կողմից, կարող է նաեւ ազդել SARS-CoV-2-ի նոր ի հայտ եկած տարբերակների դեմ պատվաստումների ռազմավարության վրա:

Ընդհանուր առմամբ, այս հետազոտությունը թույլ է տվել հաջող նախատիպ ստեղծել VH եւ Vk հատվածներ կրող հումանիզացված մկների օգտագործման համար՝ տարբեր հակամարմիններ ստեղծելու նպատակով, եւ ցույց է տվել տարբեր պաթոգենների դեմ հումանիզացված հակամարմիններ մշակելու համար մկների մոդելների օգտագործման ներուժը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում