Աուտոիմուն հիվանդություններ ունեցող մարդիկ սրտանոթային հիվանդություններից մահանալու ավելի մեծ ռիսկի են ենթարկված

18 սեպտեմբերի, 2022  15:47

Մարդիկ, որոնք ունեն աուտոիմուն հիվանդություններ, ինչպիսիք են գայլախտը, ռեւմատոիդ արթրիտը կամ պսորիազը, որոնք ունեցել են սրտի կաթված, սրտի հետ կապված լուրջ բարդություններ ունենալու ավելի մեծ ռիսկի առջեւ են կանգնած: Այս մասին հայտնի է դառնում նոր ուսումնասիրությունից, որը հրապարակվել է Ամերիկյան սրտի ասոցիացիայի ամսագրում:

Համաձայն ավելի քան 1,6 միլիոն տարեց ամերիկացիների տվյալների վերլուծության`նման հիվանդություններ ունեցողների պարագայում սրտի կաթվածը հանգեցնում է ավելի լուրջ առողջական հետևեւանքների:

Հետազոտությունը ցույց է տվել, որ աուտոիմուն հիվանդություններ ունեցողները, ովքեր սրտի կաթված են տարել.

Մոտավորապես երկու տարվա ընթացքում ցանկացած պատճառով մահանալու 15 տոկոսով ավելի բարձր հավանականություն ունեն: Սրտի անբավարարության պատճառով հոսպիտալացման հավանականությունը 12 տոկոսով ավելի բարձր է: Երկրորդ սրտի կաթված ստանալու հավանականությունը՝ 8 տոկոսով: Զարկերակի բացման այլ ընթացակարգի (եթե դա արվում է սրտի կաթվածի ժամանակ) անհրաժեշտությունը ավելի է 6 տոկոսով:

Աուտոիմուն սրտի կաթվածից փրկվածները պետք է ուշադրություն դարձնեն ռիսկի գործոններին, որոնք կարող են վնասել իրենց սրտի առողջությանը, եզրակացրել են հետազոտողները:

Նրանք նաեւ պարզել են, որ աուտոիմուն խանգարում ունեցող մարդիկ, սրտի կաթվածից հետո արյան հոսքը վերականգնելու համար սովորական ընթացակարգեր անցնելու ավելի քիչ հավանականություն ունեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում