Արդյո՞ք 20-20-20 կանոնն իսկապես օգնում է հաղթահարել աչքերի լարվածությանը համակարգչով աշխատելիս

22 սեպտեմբերի, 2022  23:28

Արդյո՞ք 20-20-20 կանոնն իսկապես օգնում է հաղթահարել աչքերի լարվածությանը համակարգչով աշխատելիս։  Ասթոնի համալսարանի գիտնականները հաստատել են 20 ֆուտ (6 մետրից մի փոքր ավելի) հեռավորությունը։

Փորձի մասին հոդվածը հրապարակվել է Contact Lens and Anterior Eye ամսագրում։

Ենթադրվում է, որ իրենց ամենօրյա աշխատանքում համակարգչով աշխատող մարդկանց առնվազն կեսն ունենում է աչքի լարվածության որոշակի ձեւ, որը հանգեցնում է  չորության կամ տեսողության հետ կապված խնդիրների: Սովորաբար մարդը թարթում է րոպեում մոտ 15 անգամ։ Երբ մարդը նայում է էկրանին, այս թիվը կրկնակի կրճատվում է։

Ասթոնի համալսարանի գիտնականներն իրենց հետազոտությունն անցկացրել են 29 մասնակիցների շրջանում, որոնք տառապել են  աչքի լարվածության ախտանիշներից: Մասնակիցների նոութբուքերի վրա բեռնված հատուկ ծրագիրը հուշել է 20 րոպե մեկ հանգստանալ համակարգչից՝ նայելով մոտ 20 ոտնաչափ հեռավորության վրա գտնվող ցանկացած օբյեկտի։  

Հետազոտողները նշել են, որ հետազոտության ավարտից հետո մասնակիցների աչքի ախտանիշները վերադարձել են այն վիճակին, որն ունեցել են մինչ միջամտությունը:

Արդյունքները հաստատում են, որ մարդիկ պետք է փորձեն ընդմիջումներ անել էկրանների մոտ աշխատելուց, նշել են գիտնականները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում