Հինգ դեղամիջոց, որոնք փոխել են կյանքը

26 սեպտեմբերի, 2022  16:01

Twisted Sifter պորտալն պատմել է 5 դեղամիջոցի մասին, որոնք փոխել են աշխարհը թե՛ դեպի լավը, թե՛ դեպի վատը։

Նիտրոգլիցերին

Երբ 1847-ին հայտնագործվեց նիտրոգլիցերինը, այն փոխարինեց վառոդին՝ որպես աշխարհի ամենահզոր պայթուցիկ: Այն նաեւ առաջին ժամանակակից դեղամիջոցը դարձավ, որը հաջողությամբ բուժեց անգինան, կրծքավանդակի ցավը, որը կապված է սրտային հիվանդության հետ:

Նիտրոգլիցերինը սրտի հիվանդությունների տարբեր փուլերով միլիոնավոր մարդկանց հնարավորություն է տվել ավելի նորմալ կյանքով ապրել, ինչպես նաեւ ճանապարհ է հարթել այլ դեղամիջոցների համար:

Անզգայացում

Դեռեւս 1700-ական թվականներին անգլիացի քիմիկոս Ջոզեֆ Փրիսթլին հայտնաբերեց «ֆլոգիստիկացված ազոտային օդը», իսկ նրա գործընկեր Համֆրի Դեյվիին՝ այն միտքը, որ այն կարող է օգտագործվել վիրաբուժության մեջ անզգայացման համար: Քլորոֆորմը հայտնաբերել է ֆրանսիացի քիմիկոս Ջոն-Բատիստ Դյուման 1834 թվականին։ Մի քանի տարի անց՝ 1847-ին, շոտլանդացի բժիշկ Ջեյմս Յանգ Սիմփսոնն օգտագործեց այն՝ դժվար ծննդաբերությունների դեպքում օգնելու համար: Դրանից հետո այն սկսեց ավելի հաճախ օգտագործել վիրահատություններում, ինչը վերականգնման ցուցանիշների բարելավման հանգեցրեց:

Համաբեղմնավորիչ հաբեր

1951-ին հարուստ ժառանգորդուհի Քեթրին ՄակՔորմիկը ֆինանսավորեց Գրեգորի Պինկուսի հետազոտությունը, որի արդյունքում արդյունավետ հորմոնալ հակաբեղմնավորիչ ստեղծվեց: Դեղամիջոցն առաջին անգամ թողարկվեց 1960-ին եւ հաստատվեց Սննդի եւ Դեղամիջոցների վերահսկման վարչության կողմից:

Պենիցիլին

1928-ին շոտլանդացի բժիշկ Ալեքսանդր Ֆլեմինգը պատահաբար հայտնաբերեց պենիցիլինը։Ավստրալացի պաթոլոգ Հովարդ Ֆլորին եւ նրա թիմը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կայունացրեցին պենիցիլինը եւ հազարավոր կյանքեր փրկեց:

Դիազեպամ

Լիբրիումը, որն առաջին անգամ ստեղծվել եւ վաճառվել է 1955-ին, առաջին նյարդային համակարգի ճնշող միջոցն էր, որը հասանելի էր լայն հասարակությանը: 1959-ին լեհ-ամերիկացի քիմիկոս Լեո Շտերնբախը քիմիապես փոխեց լիբրումը՝ դիազեպամ ստանալու համար, որը շատ ավելի ուժեղ էր: 1963-ին այն շուկայում ներկայացվեց վալիում անունով։ Վալիումը եւ դրա ժամանակակից հակադեպրեսանտների անալոգներն էժան եւ մատչելի են եւ թույլ են տալիս մարդկանց հաղթահարել սթրեսն ու անհանգստությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում