Գիտնականները հայտնաբերել են կապ բուսակերության եւ դեպրեսիայի միջեւ

10 հոկտեմբերի, 2022  12:35

Բուսակերների դեպքում դեպրեսիայի դրվագները կրկնակի հաճախ են արձանագրվում, պարզել են բրազիլացի գիտնականները։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Affective Disorders-ում։

Հետազոտողներն ուսումնասիրել են սննդի տարբեր գործոններ, ներառյալ օգտագործվող կալորիաների, սպիտակուցների եւ միկրոտարրերի ընդհանուր քանակությունը եւ սննդամթերքների մշակման մակարդակը։ Գիտնականները եկել են այն եզրակացության, որ ավելի արտահայտված դեպրեսիան բուսակերների շրջանում կերակրացանկով պայմանավորված չէ։

Նրանք ենթադրել են, որ մարդիկ դեպրեսիայի վիճակում ավելի մեծ հավանականությամբ են դառնում բուսակերներ, քանի որ այդ պացիենտների դեպքում հաճախ առկա են վառ երանգավորված մտածողություն եւ մեղքի զգացում։ Բացի այդ, դեպրեսիայի առաջացման վրա կարող են ազդել այլ մարդկանց եւ հասարակության հետ հարաբերությունները բուսակերության պատճառով։ Հիվանդությունը կարոող է նաեւ երրորդ պատճառ ունենալ՝ մսի արտադրության դաժան պատկերումները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում