Զգույշ եղեք հում հավի հետ

21 դեկտեմբերի, 2013  09:55

Consumer Reports ամսագրի հետազոտողները ԱՄՆ տարբեր նահանգներում գնված չմշակված հավի կրծքամսի 97% -ում հայտնաբերեցին պոտենցիալ վտանգավոր մանրէներ:  Ամսագրի տնօրեն Ուրվաշի Ռանգանը CBS This Morning-ին պատմեց, որ հետազոտողները 26 տարբեր նահագներում գնել են 316 հում հավի կրծքամիս: Այնուհետեւ հավերը թեստավորվել են պոտենցիալ վտանգավոր վեց մանրէների հայտնաբերման համար, ասաց նա:

«Վեց մանրէներից մեկը մենք գտանք 97% հավերի մեջ»,- ասաց Ռանգանը: Ըստ նրա, մեծ վտանգ է ներկայացնում այն, որ այդ մանրէների մեծ մասը կայուն է երեք եւ ավելի դասի հակաբիոտիկների հանդեպ:

Նա ասաց, որ սպառողները կարող են օրգանական հավ գնել՝ մտածելով , որ այն ավելի անվտանգ է: Բայց դա միշտ չէ, որ այդպես է:

«Սկսած խանութում հավի գնելու պահից մինչեւ այն մատուցելու պահը, դուք պետք է մանրազնին հետեւեք հիգիենային»:

Շատ կարեւոր է, որպեսզի հավը լավ պատրաստված լինի:Հետազոտությունը ցույց տվեց, որ մարդկանց մեծամասնությունը կարծում է, թե այն բավականին երկար է եփում, համապատասխան ջերմաստիճանի պայմաններում, միչնդեռ միայն 37% ունի մսային ջերմաչափ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում