Ո՞ր դիետան է բարձրացնում տղամարդկանց պտղաբերությունը

10 հունվարի, 2023  17:56

Միջերկրածովյան դիետան բարձրացնում է տղամարդկանց սերմնահեղուկի որակը՝ դրանով բարելավելով պտղաբերությունը, պարզել են Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում:

Իրենց աշխատանքում գիտնականները փորձել են գտնել պտղաբերությունը բարձրացնելու եւ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաները բարելավելու հասանելի եղանակներ: Թիմը վերլուծել է մի շարք ուսումնասիրություններ, որոնք ուսումնասիրում են տարբեր դիետաների ազդեցությունը տղամարդկանց եւ կանանց վերարտադրողական համակարգի վիճակի վրա:

Պարզվել է, որ միջերկրածովյան սննդակարգը նվազեցնում է բորբոքումը մարդու օրգանիզմում, ինչը դրական է ազդում սերմնահեղուկի որակի, դաշտանային ցիկլերի եւ արգանդում սաղմի ամրացման վրա։

Սովորաբար, նման դիետան ներառում է պոլիհագեցած ճարպերով, ֆլավոնոիդներով հարուստ սնունդ: Այն նաեւ ենթադրում է սահմանափակ քանակությամբ կարմիր եւ վերամշակված միս, ինչպես նաեւ մեծ քանակությամբ բանջարեղեն, մրգեր եւ ամբողջահատիկ ձավարեղեն:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում