Սուրճը կարող է նվազեցնել լյարդի ճարպակալման ծանրությունը

14 հունվարի, 2023  12:12

Սուրճի սպառման ավելացումը կարող է նվազեցնել լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության ծանրությունը՝ ավելորդ քաշ եւ 2-րդ տիպի շաքարախտ ունեցող մարդկանց մոտ, պարզել են Կոիմբրայի համալսարանի պորտուգալացի գիտնականները: Հետազոտությունը հրապարակված է Nutrients ամսագրում:

Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը (ԼՈԱՃՀ) լյարդում ճարպի կուտակման հետեւանքով առաջացած լյարդի հիվանդությունների հավաքական տերմին է: Այն կարող է հանգեցնել լյարդի ֆիբրոզի, ցեռոզի եւ քաղցկեղի: ԼՈԱՃՀ-ը անառողջ կենսակերպի հետեւանք է՝ անբավարար շարժումներ եւ բարձր կալորիականությամբ, ճարպոտ սննդակարգ:

Հետազոտողները հարցումներ են անցկացրել ճարպակալման ստորին սահմաններում միջին քաշ ունեցող 156 մարդու շրջանում, որոնցից 98-ը ունեցել է 2-րդ տիպի շաքարախտ, եւ տրամադրել են մեզի նմուշներ, որոնք հավաքվել են 24 ժամվա ընթացքում: Նմուշներում գիտնականները գնահատել են օրգանիզմում սուրճի քայքայման բնական արտադրանքի պարունակությունը։

Կոֆեինի օգտագործումը կապված է եղել ԼՈԱՃՀ-ի եւ լյարդի այլ քրոնիկ հիվանդությունների դեպքում լյարդի ֆիբրոզի նվազման հետ: Կոֆեինի ավելի բարձր մակարդակ ունեցող պացիենտներն ավելի քիչ են հակված եղել լյարդի ֆիբրոզի: Բացի այդ, մեզի մեջ սուրճի այլ բաղադրիչների բարձր մակարդակները զգալիորեն կապված են եղել լյարդի ճարպային դիստրոֆիայի նվազման հետ:

Գիտնականները ենթադրում են, որ սուրճի մեջ պարունակվող պոլիֆենոլները նվազեցնում են լյարդի թթվային սթրեսը, որն իր հերթին նվազեցնում է ֆիբրոզի առաջացման ռիսկը, ինչպես նաեւ բարելավում է գլյուկոզայի նյութափոխանակությունը ինչպես առողջ, այնպես էլ ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ: Հավանական է, որ այս ազդեցությունները կարող են նաեւ թեթեւացնել 2-րդ տիպի շաքարախտը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում