Ինչպե՞ս ճանաչել քովիդային թոքաբորբը

20 հունվարի, 2023  12:33

Աշխարհում նկատվում է քովիդ-վարակից հետո թոքաբորբով հիվանդացած պացիենտների թվի աճ, տեղեկացրել է The Health Site-ը։

Թոքաբորբը վարակ է, որը խոցում է թոքերը՝ առաջ բերելով դրանց օդային պարկերի (ալվեոլների) բորբոքում։ Դրանք, բորբոքվելով, լցվում են հեղուկով եւ թարախով, ինչի պատճառով թոքերը դադարում են նորմալ գործել։ Հաճախ թոքաբորբն առաջանում է որպես շնչառական հիվանդությունների բարդություն։

Մարդկանց մի մասի մոտ կորոնավիրուսը խոցում է հենց թոքերը, որոնք բորբոքվում են տարբեր ինտենսիվությամբ։ Քովիդային թոքաբորբի վտանգը հատկապես մեծ է ասթմա, ինչպես նաեւ թոքերի քրոնիկական հիվանդություններ, արյան բարձր ճնշում, լյարդի հիվանդություններ, երիկամային անբավարարություն, ճարպակալում, թույլ իմունիտետ ունեցող մարդկանց մոտ։

Ի՞նչ ախտանշաններով կարելի է ճանաչել քովիդային թոքաբորբը.

- հեւոց

-  հազ

- տենդ

- ցավ կրծքավանդակում

-  դող

- խիստ հոգնածություն

- խորխոտ հազ

- մարմնի ցածր ջերմություն։

Կորոնավիրուսի հետեւանքով առաջացած թոքաբորբի ծանր ախտանշանները հետեւյալն են.

- սրտի հաճախակիացած զարկեր

- օդի անբավարարություն

 - հաճախացած շնչառություն

- շնչահեղձ լինելու զգացողություն

- գլխապտույտ

- առատ քրտնարտադրություն

- մկանային ցավ

- տանջող հազ

- ինքնազգացողության կտրուկ վատացում։

Թոքաբորբ կասկածելու դեպքում պետք է անպայման դիմել բժշկի, այս վարակը մտնում է մահացու վարակների ցուցակի մեջ, հիշեցրել է պարբերականը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում